Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

20 հետաքրքիր փաստ մեր մոլորակի ու կյանքի մասին. tert.am

20 հետաքրքիր փաստ մեր մոլորակի ու կյանքի մասին. tert.am

Շրջակա միջավայրի մասին ամեն ինչ իմանալու ձգտումը բնորոշ է մարդուն անգամ վաղ մանկությունից: Մարդիկ մշտապես պատասխաններ են փնտրում նույնիսկ այնպիսի հարցերի և երևույթների մասին, որոնք չունեն պատասխաններ: 

Հաշվի առնելով այս հանգամանքը` AdMe.ru-ն հետաքրքիր և անբացատրելի փաստեր է ներկայացրել մեր աշխարհի ու կյանքի դասավորվածության մասին, որոնք ինչ-որ չափով կօգնեն հասկանալ, թե ինչ է կատարվում մարդկության հետ:

1.  62 մարդ նույնքան կարողություն ունի, որքան Երկրի բնակչության կեսը:

2.  Հասուն մարդու կմախքը կազմված է 206 ոսկրից, մինչդեռ նորածնի կմախքը` մոտ 270-ից:

3.  Կյանքի ընթացքում մարդու անցած տարածությունը հավասար է Երկրի 5 հասարակածի երկարությանը:

4.  Մկրատն ու պարաշյուտը ստեղծել է Լեոնարդո դա Վինչին:

5.  Երկրի տարբեր անկյուններում մարդիկ ծիածանի տարբեր գույներ են տեսնում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ծիածանի գույները 6-ն են, Չինաստանում` 5, արաբական երկրներում` 4, մինչդեռ մենք 7 գույն ենք հաշվում:

6.  Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկ մոլորակի բոլոր լողափերում, իսկ մեկ ավազահատիկում ավելի շատ ատոմ կա, քան աստղ Տիեզերքում:

7.  Turritopsis nutricula  մեդուզան միակ անմահ էակն է Երկրի վրա:

8.  Կատուները կարողանում են շուրջ 100 տարբեր ձայներ արձակել: Համեմատության համար` շները միայն 10 տեսակի ձայն են հանում:

9.  Կիտրոնի պարունակության մեջ ավելի շատ շաքար կա, քան` ելակի:

10.  Աշխատանքային շաբաթվա ամենաարդյունավետ օրը երեքշաբթին է:

11.  Apple ընկերություն կչեղարկի իր համակարգիչների երաշխիքը, եթե ծխել եք սարքի մոտակայքում:

12.  Էյֆելյան աշտարակի բարձրությունը կարող է փոփոխվել 12 սմ-ով` կախված օդի ջերմաստիճանից, մասնավորապես` ուժեղ քամիներից:

13.  Ձեր ծննդյան օրը դուք կիսում եք առնվազն 19 մլն մարդու հետ ամբողջ աշխարհում:

14.  Շոտլանդիայի ազգային կենդանին միաեղջյուրն է:

15.  Ամեն տարի զբոսաշրջիկները 3000 եվրոյի մետաղադրամ են նետում Տրևի շատրվանը:

16.  Ամեն մայրցամաքում Հռոմ անունով քաղաք կա, բացի Անտարկտիդայից:

17.  Հյուսիսային Կորեան սեփական օրացույցն է վարում 1912-ից` երկրի հիմնադիր և Հավերժ նախագահ Կիմ Իր Սենի ծննդյան օրվանից ի վեր:

18.  Մոնղոլիայի նավատորմը բաղկացած է միակ բուքսիրային նավից, որը սպասարկում է 7 մարդ, որոնցից միայն մեկը լողալ գիտի:

19.  Մարդը մշտապես անցյալում է գտնվում` մոտավորապես 80 միլիվայրկյանով: Հենց այդքան ժամանակ է պետք մեր ուղեղին՝ ստացված տեղեկությունը մշակելու համար:

20.1954-ին Բոմբեյում այնքան առնետներ էին հայտնվել, որ կառավարությունը որոշում էր կայացրել սատկած կրծողներին ընդունել հարկերի վճարի փոխարեն:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. engblog.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ